
ՀԲՊՄՖ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ իրականացնում է «Ազգային մանկապարտեզների ստեղծման» ծրագիրը
Հայաստանում սպորtի տարածմանը նպաստելու, հայ երեխաների մեջ սպորտի հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու, ինչպես նաև այլ ոլորտներում նրան ունեցած տաղանդը բացահայտելու նպատակով ՀԲՊՄՖ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ իրականացնում է «Ազգային մանկապարտեզների ստեղծման» ծրագիրը։
Ծրագիրն իր մեջ ընդգրկում է ՀՀ-ի ողջ տարածքում` հատկապես գյուղական համայնքներում, ստեղծել հայ ազգային մանկապարտեզներ, որոնք պետք է լինեն անվճար և իրենց մեջ պետք է պարունակեն`
լողավազան` երեխաներին շատ փոքր տարիքից լողալ սովորեցնելու համար, ինչպես նաև մարմնամարզության և ազգային պարերի դահլիճներ, որոնք մեծապես կնպաստեն երեխաների առողջ, ճկուն և
ուժեղ մարմին ունենալուն, ինչն էլ իր հերթին կապահովվի հետագայում համաշխարհային մակարդակի բազմաթիվ առաջատար մարզիկներ պատրաստելը, իսկ ովքեր չեն ընտրի մարզական ուղին, կունենան
առողջ հոգի, առողջ միտք և առողջ, ճկուն և ուժեղ մարմին:
Մանկապարտեզն իր մեջ ընգրկելու է նաև երգարվեստի, կերպարվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի ժամեր, որոնք թույլ կտան մեզ բացահայտել և զարգացնել երեխայի մեջ եղած ողջ տաղանդը, իսկ
ամենակարևորը՝ երեխաներին դաստիարակել որպես իսկական հայ, սովորեցնել՝ ինչ են իրենցից ներկայացնում ընտանիքն ու ընտանեկան արժեքները, ազգն ու ազգային արժեքները, դրանց պահպանումը, սովորեցնել՝ ինչ է հայրենասիրութունը, ազգի և հայրենիքի համար պիտանի մարդ լինելը, հայի ու Հայաստանի համար կյանքը չխնայելը, արժանի հայեր մեծանալը:
Test