Նորություններ

Awesome Image

Sports

Բռնցքամարտի ստեղծման պատմությունը

By Admin  /  August 07, 2020

Բռնցքամարտի հանրային մրցաշարարերը տարածված են եղել Հին Հռոմում՝ Կալիգուլան կայսեր ժամանակաշրջանում։ Մարտերը իրականացվում էին ֆիզիկապես ուժեղ ստրուկների միջև, իսկ հաղթողներին, որպես մրցանակ հանձնում էին մեկ այլ ստրուկ։

Սկզբնական շրջանում մարտերը անցկացվում էին մերկ ձեռքերով՝ առանց համապատասխան ձեռնոցների, այնուհետև ձեռքերը և մատները վերքերից պաշտպանելու համար սկսեցին ձեռքերին կապել հատուկ կաշվե գոտիներ: Կարող ենք ասել, որ դրանք էլ հենց հանդիսանում են ժամանակակից բռնցքամարտի ձեռնոցների նախատիպը:

 

Մինչև պրոֆեսիոնալ մարզաձև համարվելը, բռնցկամարտը համարվում էր զվարճանք, և որքան շատ էին պարտվողի վնասվածքները, այնքան մեծ էր հաղթողի վաստակը:

Հարվածներ թույլատրվում էին՝ ոտքերով, արմունկներով, ինչպես նաև թույլատրելի էին գոտկատեղից ներքև ուղղված հարվածները:

Բռնցքամարտի առաջին համընդհանուր ընդունված կանոնները գրվել են Մարկիսի Քուինսբերիի կողմից 1867 թվականին:

Կանոններում շատ կարևոր կետեր կային, ինչի շնորհիվ բռնցկամարտը դադարեց ‹‹պայքարի›› նմանվել և վերածվեց սպորտաձևի։

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծննդյան պաշտոնական ամսաթիվը համարվում է 1892 թվականը: Այդ տարի լեգենդար մենամարտ տեղի ունեցավ Սալիվանի և Կորբետի միջև, որի ժամանակ էլ Սալիվանը 21–րդ ռաունդում ենթարկվեց նոք դաունի։

 

Հետաքրքիր փաստեր

 

Ամենակարճ մարտը տեղի է ունեցել Ամերիկայում 1886-ին և տևել է 30 վայրկյան:

Ամենաերկար մարտը տեղի է ունեցել 1855-ին, տևել է 6 ժամ 15 րոպե:

Test